Նկատի ունենալով համայնքի վարչական տարածքում բարեկարգման աշխատանքների կատարման, ինչպես նաև քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի արդյունավետությունը բարձրացնելու և բարելավելու նպատակով պահանջարկի առկայությունը, համաձայն ՀՀ կառավարության 08.09.2011թ.-ի 1396-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 6-րդ կետերի և <Տեղական տուրքերի և վճարների մասին> ՀՀօրենքի 8-րդհոդվածի 2-րդ և 13-րդ հողվածի 2-րդ կետերի դրույթների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` հեղեղումների հետևանքով առաջացած հողաթմբերը, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության՝ տեղափոխել և օգտագործել համայնքի վարչական տարածքում բարեկարգման աշխատանքների կատարման, ինչպես նաև հողամասերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2. Տեղափոխվող հողի 1 մ3 համար սահմանել վարձավճար` 200 (երկուհարյուր) դրամիչափով:
3.Ընդունել ի գիտություն, որ վարձավճարից ստացված միջոցները օգտագործվելու են նշված տարածքների ռեկուլտիվացման նպատակով:
4.Որոշման կատարման պատասխանատվույթունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: