Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28339
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 84Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2018 թվականի N 84Ա

ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ,,ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉՔՆԱՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ,, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2018թ. հոկտեմբերի 30-ին Ապարանի համայնքապետարանի և «Վահրադյան Շին» ՍՊԸ-ի միջև կնքված ԱՄԱՀ-ՉՔՆԱՂ-ԳՀԱՇՁԲ-18/01 ծածկագրով՝ Չքնաղ  վարչական տարածքիներ համայնքային խմելու ջրի ջրագծի վերանորոգման աշխատանքների կատարման պայմանագրի հավելված 2-ով աշխատանքների կատարման    ժամկետ է սահմանվել պայմանագրի կնքման հաջորդ օրվանից մինչև 30.11.2018 թվականը: 
Համաձայն պայմանագրի 7-րդ կետի պահանջի՝ «Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից,  եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը  չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսիցավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին»: Նկատի ունենալով այն հանգամանքը,  որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով հնարավոր չէ աշատանքները իրականացնել շինարարական նորմերի պահպանմամբ, ինչի հետևանքով հնարավոր է կատարվի անորակ աշխատանք, Կապալառու կազմակերպությունը ներկայացրել է առաջարկություն՝ շինարարական աշխատանքների կատարման ժամկետը երկարացնելու վերաբերյալ (ԳՐ-2018-76): Հաշվի առնելով նշված հանգամանքը. 

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ապարանի համայնքապետարանիև «Վահրադյան Շին»  ՍՊԸ-ի միջև կնքված ԱՄԱՀ-ՉՔՆԱՂ-ԳՀԱՇՁԲ-18/01 ծածկագրով պայմանագրում աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել մինչև բնակլիմայական պայմանների բարելավվումը:
2.Որոշման մասին ծանուցել Կապալառու-ին և կնքել համապատասխան համաձայնագիր:
3.
Սույն որոշման պատասխանատվությունը դնել գնումների համակարգող՝ Մ.Ամիրյանի վրա:

 

 


Կողմ -8

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌԱԴԻԿ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՏՈՆՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner