Այսօր: Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48697
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 76Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2019 թվականի N 76Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ /ՏԱՊ/ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 82-րդ  հոդվածի պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Ապարան համայնքի  զարգացման հնգամյա ծրագրի  շրջանակներում  իրականացվող 2020թ. տարեկան  աշխատանքային պլանը /ՏԱՊ/ ըստ ոլորտների՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ ծրագրերի ցանկն ընդգրկել համայնքի 2020թ. գնման պլանում՝ այն մինչև փետրվարի 1-ը սահմանված կարգով հրապարակելու  համար:
3.Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա/ծրագրի առանձին հատվածների իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող  այլ խնդիրների լուծման:
բ/խիստ անհրաժեշտություն առաջանալու և ֆինանսական հնարավորություան դեպքում ծրագրերի համար նախատեսված գումարի մինչև 20 %-ի չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ:

4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել կապիտալ ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմում, օրենքով  սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և ժամանակին ապահովել ծրագրերի  կատարումը:


Կողմ -11

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌԱԴԻԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.22 Մբ) ՏԱՊ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner