Այսօր: Երկուշաբթի, 24 Փետրվարի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14959
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 10Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2020 թվականի N 10Ա

ՍԼԱՎԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Սլավիկ Պապիկյանի գրավոր դիմումը՝ գնված հողամասից ավել զբաղեցրած հողամասի  նկատմամբ սեփականության իրավունքը  ճանաչելու մասին: Ղեկավարվելով ՀՀ  Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ և 3-րդ կետի սահմանված պահանջներով: Հաշվի  առնելով այն հանգամանքը, որ Սլավիկ Պապիկյանը 1995թ.-ին առուծախի պայմանագրով ձեռք է  բերել 0.18հա  տնամերձ  հողամաս, որը  Ապարան համայնքի Ապարան քաղաքի կադաստրային  քարտեզում  արտացոլված  է 02-002-0133-0031 ծածկագրով՝ 0.2202հա, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավելի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական  նշանակության, ընդգրկված չէ ՀՀ << Հողային օրենսգրքի >> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընդգրկված ինժիներատնտեսական օբյեկտների  օտարման կամ անվտանգության  գոտիներում, ինչպես  նաև   հնագիտական պատմամշակույթային հողերի  պահպանման  գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց  իրավունքները և չի  առաջացնում  սերվիտուտ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Առուծախի պայմանագրով գնված բնակելի  կառուցապատման հողամասից ավելի զբաղեցրած 0.0402հա  տարածքից Սլավիկ Վարազդատի Պապիկյանին անհատույց սեփականության իարվունքով հատկացնել 0.036հա՝ կիրառելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետը, իսկ մնացած 0.0042հա, հատվածը ճանաչել նրա սեփականություն՝ հողամասի  կադաստրային արժեքի 30%-ի չափով վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում, 1քմ-243 դրամ՝ ընդամենը՝ 10206 դրամ:
2.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner