Այսօր: Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 263
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 87
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 87


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 02-102-0119-0011) 1.56հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից 0.8658հա վարելահողը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողատարածքում նախատեսվում է կառուցել գյուղատնտեսական տեխնիկաների խանութ, նորոգման արտադրամաս, ներդրվելու է 50000000 դրամ (հիսուն միլիոն), ստեղծվելու է 10 աշխատատեղ:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner