Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46741
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ՄԵՍՐՈՊ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2018Թ. N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին>>   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ  օրենքի 29-րդ  հոդվածի,  <<Նորմատիվ իրավական ակտերի  մասին>> ՀՀ  օրենքի 33-րդ  հոդվածի պահանջների, հիմք  ընդունելով ՀՀ  կառավարության 14.03.2019թ. N 250-Ն որոշումը՝ ՔԿԱԳ ֆինանսավորման վերաբերյալ.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. <<Ապարան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  Ապարան  համայնքի ավագանու 26.12.2018 թվականի N 86-Ն  որոշման 1-ին կետով հաստատված՝

ա)Եկամուտների գումարն  ավելացնել 303.85 հազար դրամ այլ եկամուտների  մասով.
բ)Ծախսերի գումարն ավելացնել 303.85 հազար դրամ ՔԿԱԳ բաժնի պահպանման մասով
2. Համայնքի բյուջեի  պահուստային ֆոնդից 12.147.5 հազ.դրամ հատկացնել՝
ա)447.5 հազ.դրամ՝ օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարման ծախսերի 4112 հոդվածին:
բ)5700.0  հազ. դրամ՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին, որից՝
- 4.500.0 հազ. դրամ՝ 4222 հոդվածին՝ սիմպոզիումի մասնակիցների գիշերակացի և սննդի համար.
-1200.0 հազ. դրամ՝ 4269 հոդվածին, սիմպոզիումի նյութերի ձեռք  բերման համար.
գ)3000.0 հազ.դրամ՝ սոցիալական հատուկ արտոնությունները  բնագավառի 4727 հոդվածին՝ սիմպոզիումի մասնակիցներին մշակութային պարգևավճարներ  հատկացնելու համար:
դ)3000.0 հազ. դրամ՝ արտաքին լուսավորության բնագավառի 4212 հոդվածին, էներգետիկ ծախսերի համար:

3.<<Ապարան համայնքի 2019թ. բյուջեն հաստատելու մասին>> Ապարան  համայնքի ավագանու 26.12.2018թ. N 86-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ,5-րդ կետերի աղյուսակների՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ հատվածներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն  N 1,2, 3, 4 հավելվածների:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner