Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 83-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 33 - րդ հոդվածի 1-ին մասի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Ապարան համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը` 34.249.889,7 դրամ, որից` վարչական մասով` 28.839.607,3 դրամ, ֆոնդային մասով` 5.410.282 դրամ` համաձայն հատված 4-ի:
2. Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 14.549.100 դրամն ուղղել համայնքի 2020 թ պարտքային պարտավորությունների կատարմանը, իսկ մնացած 14.290.507,3 ուղղել ֆոնդային բյուջե՝ համաձայն հատված 5-ի:
3. Համայնքի ավագանու 23.12.2020 թ N 98-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի գումարն ավելացնել 34.249.889,7 դրամով:
4.Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 170.000.000 դրամն ուղղել ֆոնդային բյուջե՝ ընթացիք տարվա կապիտալ ծախսերի կատարման համար, 10.000.000 դրամը՝ վարչական բյուջե, ներդրումային ծրագրերի կատարման նպատակով:
5.«Ապարան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին»ավագանու 23.12.2020 թ N 98-Ն որոշման N 1 հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ` համաձայն N N 2,3,4,5,6 հատվածների: