Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45782
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 32


Զեկ. ԳԵՈՐԳԻ ԵՐԵՄՅԱՆ

,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾԻ ԼԻԱ ՏԵՐ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ԵՎ ,, ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,, ՀՈԱԿ-ԵՐԻ 2019Թ. ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Համաձայն << Տեղական  ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ  կետերի  պահանջների, ղեկավարվելով << Նորմատիվ իրավական  ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.<<Ապարան  համայնքի Ապարան  քաղաքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզ>>ՀՈԱԿ-ի 2019թ. հաստիքացուցակում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա)մանկապարտեզի 2-րդ մասնաճյուղում՝ բույքույրժտնտեսվարի հաստիքային միավորն առանձնացնել և սահմանել՝ բուժքույրի 0.9 և տնտեսվարի 0.5 հաստքային միավորներ:
բ)Լուսագյուղի մասնաճյուղում՝ դաստիարակի-դայակի հաստիքային մաինորն առանձնացնել և սահմանել՝ դաստիարակի 0.75 և դայակի 0.5  հաստիքային միավորներ:
գ)դրույքաչափերը՝ տվյալ պաշտոնների համար հաստատված դրույքաչափերին համապատասխան:
2.Ապարանի և Արագածի մանկապարտեզների հաստիքացուցակներում <<Լոգոպետ-հոգեբանի>> հաստիքների անվանումներից հանել <հոգեբան> բառը և թողնել <լոգոպետ>անվանումը:
3.<<Ապարան համայնքի Արագածի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի 2019թ.  հաստիքացուցակում լրացուցիչ  սահմանել տրակտորիստ-կոմբայնավարի 1.0 հաստիքային մաիվոր:
Դրույքաչափը սահմանել 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
4.Ապարան  համայնքի ավագանու 29.11.2019թ. N 76-Ա որոշման 5-րդ, 8-րդ և 10-րդ հավելվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ հաստիքացուցակները վերահաստատել նոր խմբագրությամբ:
5.Սույն որոշումը կիրառել 2019թ. հուլիսի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՈՐԳԻ ԵՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner