Այսօր: Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 241
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 37
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 37


Զեկ. ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ԷԱՇՖ) ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 25-րդ կետերով և 92-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2. հոդվածի 11-րդ, 15-րդ մասերի և 16-րդ մասի «ա» ենթակետի, գործելով Ապարան համայնքի ավագանու կողմից հաստատված Կայուն Էներգիայի գործողությունների ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրին Ապարան համայնքի անդամակցությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Ստեղծել համայնքի էներգաարդյունավետության նպատակային բյուջետային ֆոնդ՝ էներգաարդյունավետության (ներառյալ ինտեգրացված վերականգնվող էներգետիկայի) ներդրումները ֆինանսավորելու համար՝ օգտագործելով շրջանառելության մոտեցումը։
2. Առաջնորդվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2. հոդվածի 16-րդ մասի «ա» ենթակետով՝ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացել արտաբյուջետային ենթահաշիվ՝ էներգաարդյունավետության նպատակային բյուջետային ֆոնդի մուտքերի և ելքերի կատարման և առանձնացված հաշվառման համար:
3. Հաստատել Էներգաարդյունավետության շրջանառու նպատակային բյուջետային ֆոնդի գործառնական կարգը՝ ըստ սույն որոշման հավելված 1-ի:
4. Էներգաարդյունավետության շրջանառու նպատակային բյուջետային ֆոնդի կառավարման և գործողության պատասխանատվությունը վերապահել Ապարան համայնքի ղեկավարին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner