Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25016
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 14


Զեկ. ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-Ի ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, հաշվի առնելով Ապարան քաղաքի մանկապարտեզի վերակառուցման և  գույքավորման գործում ԱՄՆ << Վարդանանց ասպետներ>> կազմակերպության կողմից կատարված ներդրումներն ու առաջիկա անելիքների վերաբերյալ պատրաստակամությունը, հիմք ընդունելով մանկապարտեզի կոլեկտիվի որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.

 Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ապարան քաղաքի մանկարապտեզն անվանակոչել <<Վարդանանց ասպետներ>> անվամբ:
2.ՀՀ  Արագածոտնի մարզի <<Ապարան համայնքի Ապարանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը վերանվանել՝ ՀՀ Արագածոտնի մարզ <<Ապարան համայնք Ապարան քաղաքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ:
3.<<Ապարան համայնքի Ապարանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ տնօրենին՝ 1 ամսյա ժամկետում ՀՈԱԿ-ի  կանոնադրության մեջ և պետական  ռեգիստրի վկայականում կատարել համապատասխան փոփոխություն, պատվիրել նոր կնիք և մուտք ցուցանակ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner