Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23072
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 09
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 09


Զեկ. ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն  ,, Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի և  ,,Բյուջետային համակարգի մասին,, օրենքի 35-րդ հոդվածի պահանջների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Ապարան համայնքի 2018թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Հաստատել Ապարան համայնքի 2018թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
3.Համայնքի ղեկավար պարոն Կ.Եղիազարյանին՝
ա.ակտիվացնել աշխատանքները՝ հողի և գույքի հարկերի բազանների  ճշգրտման, տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների հավաքագրման ուղղությամբ:
բ.հետևողական աշխատանքներ ծավալել և վարչական միջոցներ ձեռնարկել տեղական հարկերի, ուրքերի և վարձավճարների վճարումից խուսափողների նկատմամբ, նվազագույնի հասցնել ապառքները:
Այդ աշխատանքներում ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն ու թափանցիկություն:
գ.անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համայնքի ֆոնդային բյուջեի կատարման ուղղությամբ:
Ապահովել համայնքի զարգացման և տարեկան աշխատանքային պլանով  նախատեսված աշխատանքների ամբողջական իրականացումը:
դ.բարձրացնել աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների պատասխանատվությունը՝ համայնքի 2019թ. բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման պլանի կատարման, բյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային ծախսման ուղղությամբ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner