Այսօր: Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 260
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 41Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2020 թվականի N 41Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող հողատարածքը հնարավոր չէ  որպես առանձին  գույքային միավոր օտարել  աճուրդային կարգով, ՀՀ  կառավարության 06.02.2020թ.-ի թիվ 105-Ն  որոշմամբ  հողատարածքը առանձնացվել է որպես առանձին միավոր և հանվել է  չմասնավորեցվողների  ցանկից և փոխվել է գյուղատնտեսական վարելահողի:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետով և ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշումով, << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, հիմք  ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի  առաջարկությունը:

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝  համայնքի սեփականությունը հանդիսացող Ապարան համայնքի  Սարալանջ գյուղի  վարչական  տարածքում գտնվող 0.14հա վարելահողն ուղղակի  վաճառքի  միջոցով օտարել <<ՌՈԶ ՖԻԼՏ>> ՍՊԸ-ին, իրենց սեփականության իրավունքով պատկանող երկու  հարակից հողատարածքները մ իավորելու՝ հետագայում ջերմոցային տնտեսություն կառուցելու  նպատակով:
2.Որոշման  կատարման  պատասխանատվությունը դնել  քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի  բաժնի վրա:


Կողմ -9

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner