Այսօր: Կիրակի, 29 Մարտի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39788
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 50
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 50


Զեկ. ԳԵՈՐԳԻ ԵՐԵՄՅԱՆ

,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ,, ԵՎ ,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾԻ ԼԻԱ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-ԵՐԻ 2019Թ. ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական  ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 7-րդ, 18-րդ հոդվածների 1-ին  մասի 28-րդ կետերի  պահանջների, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  ՀՀ օրենքի 33-րդ  հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով արվեստի դպրոցի և մանկապարտեզի կոլեկտիվների առաջարկությունները.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. <<Ապարան համայնքի Ապարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի 2019թ.  հաստիքացուցակում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
ա/երաժշտական բաժնում սահմանել՝ ժողովրդական գործիքների համույթի 0.75 հաստիքային  միավոր՝ 18  ժամաքանակով:
բ/նվագակցման ժամաքանակն ավելացնել 4 ժամով:
2.<<Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր-Ղևոնդյանի անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի 2019թ. հաստիքացուցակում ,,Լոգապետ-հոգեբանի ,, 0.85 հաստիքային միավորը փոխարինել երաժշտության դաստիարակի 0.75 հաստիքային միավորով:
Երաժշտության դաստիարակի դրույքաչափը սահմանել 90.000 դրամ:
3.Ապարան համայնքի ավագանու 29.11.2018թ. N 76-Ա որոշման  6-րդ և 10-րդ հավելավածներում կատարել համապատասխան փոփոխություններ և հաստիքացուցակները վերահաստատելու նոր  խմբագրությամբ:
4.Սույն որոշումը  կիրառել 2019թ.  սեպտեմբերի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՈՐԳԻ ԵՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner