Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24279
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 106
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 106


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐՆՋԱՏԱՓ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱԿՏՈՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների  համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 30.03.2018թ-ի թիվ 61 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 29-րդև 31-րդ կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.

           Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Երնջատափ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Արման Վահանի Մեխակյանի սեփականություն հանդիսացող 0.2879հա /կադաստրային ծածկագիր՝ 02-042-513-0093/ գյուղատնտեսական նպատակային  նշանակության  արոտավայրերի գործառնական նշանակության հողամասը փոխել և դարձնել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2.Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինությանմասին»  ՀՀօրենքի 143 րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն և այն արտացոլել հերթապահ  քարտեզում:

3. Փոփոխված հողակտորները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2018թ. հողային հաշվեկշռում:

4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ-հողաշինարար  Վ. Սուքիասյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner