Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18819
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 143
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 143


Զեկ. ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 Թ. ԲՅՈՒՋԵԻ 3-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38- րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ  օրենքի  35-րդ  հոդվածի պահանջներին համապատասխան. 

   Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ի գիտություն ընդունել  Ապարան համայնքի ղեկավարի հաղորդումը՝  համայնքի 2018թ. բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման մասին՝
    - սեփական եկամուտների մասով կատարվել է 56,8 %-ով
    - ծախսերի մասով կատարվել է՝ 66,3 %-ով 

 2. Համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանին`
ա/ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների  հավաքագրման աշխատանքներն ակտիվացնելու, բյուջեով նախատեսված բոլոր ցուցանիշների կատարումն ամբողջությամբ ապահովելու համար:
բ/ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համայնքի ֆոնդային բյուջեի միջոցների ապահովման և համայնքի զարգացման ծրագրով նախատեսված խնդիրների կատարումն ապահովելու համար: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner