Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46576
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 31Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2019 թվականի N 31Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2018Թ. N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին>>   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ  օրենքի 29-րդ  հոդվածի,  <<Նորմատիվ իրավական ակտերի  մասին>> ՀՀ  օրենքի 33-րդ  հոդվածի պահանջների, հիմք  ընդունելով ՀՀ  կառավարության 14.03.2019թ. N 250-Ն որոշումը՝ ՔԿԱԳ ֆինանսավորման վերաբերյալ.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. <<Ապարան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  Ապարան  համայնքի ավագանու 26.12.2018 թվականի N 86-Ն  որոշման 1-ին կետով հաստատված՝

ա)Եկամուտների գումարն  ավելացնել 303.85 հազար դրամ այլ եկամուտների  մասով.
բ)Ծախսերի գումարն ավելացնել 303.85 հազար դրամ ՔԿԱԳ բաժնի պահպանման մասով
2. Համայնքի բյուջեի  պահուստային ֆոնդից 12.147.5 հազ.դրամ հատկացնել՝
ա)447.5 հազ.դրամ՝ օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարման ծախսերի 4112 հոդվածին:
բ)5700.0  հազ. դրամ՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին, որից՝
- 4.500.0 հազ. դրամ՝ 4222 հոդվածին՝ սիմպոզիումի մասնակիցների գիշերակացի և սննդի համար.
-1200.0 հազ. դրամ՝ 4269 հոդվածին, սիմպոզիումի նյութերի ձեռք  բերման համար.
գ)3000.0 հազ.դրամ՝ սոցիալական հատուկ արտոնությունները  բնագավառի 4727 հոդվածին՝ սիմպոզիումի մասնակիցներին մշակութային պարգևավճարներ  հատկացնելու համար:
դ)3000.0 հազ. դրամ՝ արտաքին լուսավորության բնագավառի 4212 հոդվածին, էներգետիկ ծախսերի համար:

3. <<Ապարան համայնքի 2019թ. բյուջեն հաստատելու մասին>> Ապարան  համայնքի ավագանու 26.12.2018թ. N 86-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ,5-րդ կետերի աղյուսակների՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ հատվածներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն  N 1,2, 3, 4 հավելվածների:

 


Կողմ -8

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(469.63 Կբ) Հավելված 1
(595.89 Կբ) Հավելված 2
(715.02 Կբ) Հավելված 3
(734.45 Կբ) Հավելված 4
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner