Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25638
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 148
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 148


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՀՈՂԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով համայնքի վարչական տարածքում բարեկարգման աշխատանքների կատարման, ինչպես նաև քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի արդյունավետությունը բարձրացնելու և բարելավելու նպատակով պահանջարկի առկայությունը, համաձայն ՀՀ կառավարության 08.09.2011թ.-ի 1396-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 6-րդ կետերի և  <Տեղական տուրքերի և վճարների մասին>   ՀՀօրենքի  8-րդհոդվածի  2-րդ և 13-րդ հողվածի 2-րդ կետերի  դրույթների. 

Ապարան համայնքի ավագանին որոշում է` 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` հեղեղումների հետևանքով առաջացած հողաթմբերը, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության՝ տեղափոխել և օգտագործել համայնքի վարչական տարածքում բարեկարգման աշխատանքների կատարման, ինչպես նաև հողամասերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

2. Տեղափոխվող հողի 1 մ3 համար սահմանել վարձավճար` 200 (երկուհարյուր) դրամիչափով: 

3.Ընդունել ի գիտություն, որ վարձավճարից ստացված միջոցները օգտագործվելու են նշված տարածքների ռեկուլտիվացման նպատակով:

4.Որոշման կատարման պատասխանատվույթունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի  բաժնի վրա:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner