Այսօր: Երկուշաբթի, 6 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23883
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 04
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 04


Զեկ. ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 29.11.2019Թ. ,,ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2020Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ,ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N59-Ա ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի  պահանջների, հիմք  ընդունելով <<  Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> 19.11.2019թ. N 223-Ն ՀՀ օրենքի  պահանջները, ղեկավարվելով ,, Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ապարան համայնքի ավագանու 29.11.2019թ. << Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2020թ. կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու մասին>> N 59-Ա որոշման 2-րդ մասի N 2 հավելվածում կատարել փոփոխություններ՝ սահմանված  դրույքաչափերը համապատասխանեցնելով  նվազագույն աշխատավարձին:
2.Համայնքապետարանի հաստիքացուցակից կրճատել աշխատակազմի  գլխավոր մասնագետ-իրավաբանի հաստիքը:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ  Աշխատանքային օրենսգրքի և << Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի  պահանջներին համապատասխան ապահովել նշված  հաստիքի և աշխատակցի կրճատման գործընթացի իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(942.39 Կբ) Հավելված 1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner