Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 02-102-0103-0050) 0.939 հա, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դարձնել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության:
2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողատարածքում ինքնակամ կառուցված է անասնաշենքեր, օժանդակ շինություններ հոր և պարիսպ:
3.Չեղյալ համարել 16.07.2020թ Ապարան համայնքի ավագանու թիվ 58-Ա որոշումը:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: