Այսօր: Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22861
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 31Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2018 թվականի N 31Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի
պահանջներին համապատասխան.

            Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Ապարան համայնքի 2018-2022 թթ. զարգացման հնգամյա ծրագիրը՝ համաձայն N1 հավելվածի:

2.Ընդունել ի գիտություն, որ համայնքի զարգացման ծրագիրը  մշակվել է՝ ելնելով համայնքում առկա խնդիրների լուծման և բնակչությանը մատուցվող  ծառայությունների որակի բարելավմանան հրաժեշտությունից, որոնք նպատակաուղղված են բնակչության կյանքի որակի բարելավմանը և համայնքի կենսագործունեության ու համաչափ զարգացման ապահովմանը:

3. Համայնքի ղեկավարին՝

ա/ Ապահովել օրենքով ՏԻՄ-երին վերապահված սեփական լիազորությունների ամբողջականու լիարժեք իրականացումը՝ համայնքի ֆինանսական հնարավորությունների ապահովման գործում:

բ/ Մոբիլիզացնել համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքում գործող կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, գործարարների և բնակիչների ուժերը՝ ծրագրով  նախատեսված միջոցառումների կատարմանը  պատշաճորեն  աջակցելու համար:

գ/ Ապահովել համայնքի զարգացման ծրագրի հրապարակայնությունը, կատարման ընթացքի մասին    պարբերաբար տեղեկացնել բնակչությանը:

4. Ավագանու խնդիրը համարել անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերելու համայնքի ղեկավարին՝ զարգացման ծրագրի իրականացման գործում:

5. Զարգացման ծրագրի կատարման ընթացքին անրադառնալ տարեկան հաշվետվություններում:

6.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի վրա: 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner