Այսօր: Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22650
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 142
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 142


Զեկ. ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2019Թ. ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  ՀՀ օրենքի պահանջների, ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 18-րդ կետի դրույթով. 

      Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Ապարան համայնքում տեղական տուրքերի 2019թ.տեսակներն ու դրույքաչափերըհամաձայն N 1հավելվածի:
2. Հաստատել Ապարան համայնքում տեղական վճարների 2019 թ.տեսակներն ու դրույքաչափերըհամաձայն N N 2,3,4,5,6 հավելվածների:
3. Մշակույթի կենտրոնում և մարզադպրոցներում սահմանել անվճար ուսուցում:
4. Մշակույթի կենտրոնների և մարզադպրոցների դահլիճների օգտագործման վճարները մուծվում են տվյալ ՀՈԱԿ-ի արտաբյուջետային հաշիվներին՝ ՀՈԱԿ-երի կարիքների համար:
5. Համայնքի վարչական տարածքը բաժանել 3 գոտիների, հետևյալ սկզբունքով՝
ա) 1-ին գոտի՝ Ապարան քաղաք, Ապարանից Ափնագյուղ միջպետական ճանապարհի կողեզրերին  տեղակայված սուբյեկտներ:
բ) 2-րդ գոտի՝ Քուչակ /բացի միջպետական ճանապարհի կողեզրերին տեղակայված սուբյեկտների/, Շենավան, Հարթավան, Ափնագյուղ գյուղերը:
գ) 3-րդ գոտի՝ Արագած, Եղիպատրուշ, Երնջատափ, Շողակն, Արայի, Վարդենուտ, Ծաղկաշեն, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Կայք, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Ջրամբար գյուղերը:
6. Համայնքի ղեկավարին` ապահովել տեղական տուրքերի և վճարների  2019 թ.դրույքաչափերի հրապարակայնությունը և թափանցիկությունը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner