Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26455
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 75Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2018 թվականի N 75Ա

ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2019Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության   օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով. 

 Ապարան համայնքի ավագանին որոշում  է` 

1. Հաստատել Ապարանի համայնքապետարանի 2019 թ. կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի: 

2. Հաստատել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2019թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն N 2 հավելվածի: 

3. Ընդունել ի գիտություն, որ Համայնքային ծառայության պաշտոնների մասով կատարված  լրացումները հաստատված են համարվում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման  մարմնի կողմից համայնքային ծառայողների պաշտոնների անվանացանկում համապատասխան  լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:  

4. Թույլատրել համայնքի ղեկավարին` բյուջետային տարվա ընթացքում խիստ անհրաժեշտության և ֆինանսական հնարավորությունների դեպքում`
ա) աշխատակազմը լրացուցիչ համալրել պայմանագրային մինչև 10 աշխատողներով:
բ)կատարելու հաստիքային միավորից պակաս սահմանված հաստիքի չափի ավելացում:


Կողմ -8

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌԱԴԻԿ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՏՈՆՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(199.95 Կբ) Հավելված 1
(919.40 Կբ) Հավելված 2
(317.04 Կբ) Հավելված
(253.39 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner