Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի, << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Թույլատրել Ապարան համայնքի ղեկավարին` համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորները մրցույթային կարգով վարձակալության տրամադրելու համար:
2.Հաստատել վարձակալության տրամադրվող հողակտորների մեկնարկային գները և հավելաճի քայլերը` համաձայն աղյուսակի 1-ի:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթ պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: