Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41008
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 53
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 53


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. Օգոստոսի   13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի  07.08.2019թ.-ի թիվ  67 դրական եզրականցության, ՀՀ  կառավարության  2011 թվականի  դեկտեմբերի 29-ի թիվ  1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի  18-րդ հոդվածի 29-րդ և  31-րդ կետերով, ՀՀ հողային  օրենսգրքի  7-րդ հոդվածի պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայքի Լուսագյուղ գյուղի վարչական  սահմանում գտնվող քաղաքացի Սահակ Հովհաննեսի Գրիգորյանի սեփականություն հանդիսացող 0.06402հա /ծածկագիր` 02-051-0073-001/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային  նշանակության գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանակության հողամասը փոխել և  դարձնել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

2.Համայնքի ղեկավարին` ապահովել <<Քաղաքաշինության մասին>>  ՀՀ  օրենքի 143-րդ հոդվաի  30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն և արտացոլել հերապահ քատեզում:

3.Փոփոխված հողակտորները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2020թ. Հողային հաշվեկշռում:

4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner