Այսօր: Ուրբաթ, 24 Հունվարի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27893
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 48
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 48


Զեկ. ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ 2020Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Աղբահանության և սանիտարական  մաքրման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու մասին 22.05.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ  հոդվածի պահանջների, համաձայն որի՝ հիմնական օրենքի  14-րդ հոդվածով  սահմանվել է աղբահանության վճարի նոր դրույքաչափեր, հիմք  ընդունելով << Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի դրույթները.

Ապարան համայնքի  ավագանին որոշում է՝

1.Հաստատել Ապարան համայնքում  աղբահանության վճարի նոր դրույքաչափերը ՝ համաձայն  հավելվածի:
2.Համայնքապետարանի վարչական տարածքների համակարգման և գյուղատնտեսության բաժնին՝ 
ա/ ճշտել և ամրագրել բոլոր իրավաբանական  անձանց սպասարկման և տարածքների մակերեսները և դֆրանց  համապատասխան հաշվարկել աղբահանության վարձավճարների չափերը:
բ/իրավաբանական անձանց գրավոր տեղեկացնել ՀՀ  օրենքից բխող աղբահանության դրույքաչափերի  փոփոխության մասին՝  բյուջեով այն  պլանավորելու համար:
գ/Ապարանի և Արագածի կոմունալ ծառայությունների միջոցով աղբահանության պայմանագրերի հավելվածներում կատարել  վճարների համապատասխան փոփոխություններ և այն սահմանված  կարգով  վավերացնել:
3.Հաստատել համայնքի վարչական տարածքի  հետևյալ գոտիավորումը՝
3.1 1-ին գոտի՝ Ապարան քաղաք
3.2 2-րդ գոտի՝ միջպետական ավտոմայրուղու վրա  գտնվող և հարակից Քուչակ, Շենավան, Հարթավան, Ափնագյուղ գյուղեր
3.3 3-րդ գոտի՝ համայնքի մյուս գյուղեր
4.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը և հսկողությունը դնել համայնքապետի տեղակալ Ա.Կարապետյանի վրա: 
5.Սույն որոշումն  ուժի մեջ է  մտնում ս/թ  սեպտեմբերի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner