Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 52Ա

ԱՐԱՄ ԽԱՉԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱՂՆԻՔԻ ՇԵՆՔԻ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԱԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Շենավան գյուղի գյուղական խորհրդի 25.11.1991թ. թիվ 11 արձանագրության 2-րդ կետի որոշման քաղվածքը՝ Արամ Խաչիկի Ղազարյանին բաղնիքի շենքը վաճառելու վերաբերյալ, Շենավանի գյուղխորհրդի նախագահի և Արամ Խաչիկի Ղազարյանի միջև 27.11.1991թ.  կնքված  բաղնիքի  շենքի վաճառքի պայմանագիրը, հաշվի առնելով  այն, որ  բաղնիքի շենքի  պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.0284 հա  հողամասը չի  դասվում  ՀՀ  հողային օրրենսգրքի 60-րդ  հոդվածով  սահմանված  հողերի շարքին:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով  սահմանված  պահանջներով, ՀՀ  կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-ն որոշմամբ  հաստատված  կարգի 29-րդ  կետով.

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել՝ Արամ Խաչիկի Ղազարյանին պատկանող Ապարան համայնքի Շենավան գյուղում գտնվող բաղնիքի շենքի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.0284հա  հողամասի  հողահատկացման հիմքերը:
2.Բաղնիքի շենքի  պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.0284հա  հողամասը հատկացնել Արամ Խաչիկի Ղազարյանին սեփականության իրավունքով՝ վճարելով  կադաստրային արժեքը՝ 284x342=97 128 դրամ:
3.Բաղնիքի շենքի  զբաղեցրած 0.0284հա  հողամասի  գործառնական  նշանակությունը փոխել  բնակավայրերի  հասարակական կառուցապատման:
4.Անշարժ գույքին տրամադրել հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնք գյուղ Շենավան 17-րդ փողոց թիվ 11:
5.Սույն որոշումը ենթակա է  պետական գրանցման  ՀՀ անշարժ գույքի  կադաստրի կոմիտեի  լիազորված  մարմնում:
6.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան