Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թվականի N 12Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԽԱՉԻԿ ՎԱՎԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ  կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների  օրինականացման և տնօրինման կարգը  հաստատելու մասին>> N 912- Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով  սահմանված  պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնք Ապարան ք. Ապարան Շահումյան փողոց թիվ 26 հասցեում  Խաչիկ Վավիկի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի  կառուցապատման հողամասում 2015թ. ինքնակամ կառուցված /230.62 քմ ներքին/ 250.5 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 15.48քմ մակերեսով  պարիսպը  ճանաչել օրինական:
2.Ընդունել ի  գիտություն, որ որոշման  ընդունման օրվանից 60-օրյա  ժամկետում հողամասի  սեփականատիրոջ՝ Խաչիկ Վավիկի Հարությունյանի կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարումները չմուծելու դեպքում  սույն  որոշումը կճանաչվի  ուժը  կորցրած:

ա. 270.5 քմ արտաքին  մակերսով օժ. շինության 1-քմ-ը՝ 1000x10x0.11=1100 դրամ, ընդամենը՝ 297 550 դրամ:
բ. 15.48 քմ մակերեսով պարսպի համար 1-քմ-ը՝ 1000x10x0.11=1100 դրամ, ընդամենը՝ 17 028 դրամ:

3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել  համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան