Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թվականի N 14Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ԱՆԳԻՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՐ ԱՄՈՒՍՆՈՒՆ՝ ԱՆԴՐԵՅ ՄԻՆԱՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕԳՆԱԿԱՆ /ՊԱՏՐՈՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ապարան քաղաքի Իսահակյան փ. 16տ. հասցեի բնակիչ Անդրեյ Մինասի Գրիգորյանը /ծնված՝ 04.02.1954թ./, երկրորդ կարգի հաշմանդամ է և ունի առողջական խնդիրներ:
Անդրեյ Գրիգորյանի խնամքով զբաղվում է  կինը՝  Անգին Մինասի Գրիգորյանը/ծնված՝ 12.02.1958թ./:
Անգին Գրիգորյանը դիմել է  խնդրանքով՝ Անդրեյ Գրիգորյանի  նկատմամբ իրեն նշանակել օգնական/պատրոն/, քանի որ ամուսինը իր  հիվանդությունների պատճառով չի  կարողանում  ինքնուրույն  իրականացնել ու պաշտպանել իրավունքները և կատարել պարտականությունները:
Ղեկավարվելով ՀՀ  Քաղաքացիական  օրենսգրքի 43-րդ հոդվածի << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի  պահանջներով, հիմք  ընդունելով <<  Խնամակալության և հոգաբարձության մասին>>  կանոնադրության 11-րդ գլխի 64,65 կետերը և  հաշվի առնելով համայնքի ղեկավարին  կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի  դրական եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ապարան քաղաքի Իսահակյան փ.16տ. հասցեի  բնակիչ Անգին Վարազդատի Գրիգորյանին նշանակել Անդրեյ  Մինասի Գրիգորյանին օգնական /պատրոն/:
2.Սույն  որոշումը ուժի մեջ է   մինչև 20.01.2023թ.:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան