 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 479Ա
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 02-051-0069-0007 ԾԱԾԿԱԳԻՐ 0.2085ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԾՈՎԱԿ ՎԱՐԴԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ ս/թ նոյեմբերի 4-ին Ապարան համայնքապետարանում կայացած Ապարան համայնքի Լուսագյուղ գյուղ 1-ին փողոց 23/1 հասցեում գտնվող հողատարածքի կառուցման մրցույթի արդյունքում Ծովակ Վարդանի Սարգսյանը ճանաչվել է 02-051-0069-0007 ծածկագրի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի հաղթող, ուստի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ապարան համայնք Լուսագյուղ գյուղի 1-ին փողոց 23/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը, տնկարան հիմնելու նպատակով կառուցապատման իրավունքով հատկացնել Ծովակ Վարդանի Սարգսյանին՝ 10 տարի ժամկետով տարեկան 50000 դրամ վարձավճարով:
2.Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի վարձակալության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանով ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լիազորված մարմնում:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ապարան