Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41748
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 35
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 35


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող 02-002-0100 ծածկագրով 0.2195հա բնակելի կառուցապատման հողամասը քարտեզագրման ընթացքում հաշվառվել է քաղաքացու անվամբ, սակայն պետական գրանցման ընթացում կատարվել է քարտեզի ուղղում և քաղաքացին փաստաթղթերով հատկացված հողամասի չափով ստացել է պետական գրանցում: Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ և 32-րդ կետերի պահանջների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Քաղաքացու անվամբ հաշվառված և քարտեզի ուղղման արդյունքում տարանջատված 02-002-0100 ծածկագրից 0.2195հա բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել Ապարան համայնքի սեփականություն:
2. Համայնքային սեփականություն ճանաչված բնակելի կառուցապատման հողամասը վերցնել հաշվառման և ընթացիկ տարվա հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխությունները:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner