Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41420
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 32


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ  վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599  որոշմամբ  ստեղծված հողերի   օգտագործման  ժամանակավոր  սխեմաների  համաձայնեցման միջգերատեսչական  հանձնաժողովի 11.03.2020թ. թիվ 37  դրական եզրակացության, ղեկավարվելով  ՀՀ  կառավարության 2011թ.  դեկտեմբերի 29-ի  թիվ 1918-Ն որոշմամբ  հաստատված  կարգով, << Տեղական ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետերով և  ՀՀ  հողային  օրենսգրքի 7-րդ հոդվածի  պահանջներով.

Ապարան համայնքի  ավագանին որոշում է՝

1.ՀՀ Արագածոտնի  մարզի Ապարան  համայնքի Վարդենուտ գյուղի  վարչական  սհամաններում գտնվող  քաղաքացի Ռուզան Կարապետյանի սեփականությունը հանդիսացող /ծածկագիր՝ 02-102-0116-0034/ 1.4944 հա  գյուղատնտեսական   նպատակային  նշանակության   վարելահողից ՝ 0.1846հա  հողամասը  փոխել և այն  դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական  նպատակային  նշանակության  գյուղատնտեսական արտադրական  գործառնական  նշանակության:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն և այն  արտացոլել հերթապահ քարտեզում:
3.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2020թ. հողային հաշվեկշռում:
4.Որոշման  կատարման պատասխանատվությունը դնել  քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի  բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner