Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45158
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 18


Զեկ. ՄԵՍՐՈՊ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ< ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 24.12.2019Թ. N 75-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի,83-րդ հոդվածի <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020թ. փետրվարի 20-ի N 191- Ն որոշումը՝ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու վերաբերյալ, Ապարան համայնքին 9300.0 հզ. դրամ ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհ տրամադրելու և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1919-Ն որոշման համաձայն, Ապարան համայնքին հատկացվելիք ֆինանսական միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացվել է 77.55 հզ դրամով: Հիմք ընդունելով վերոնշված որոշումները.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Համայնքի ավագանու՝ 24.12.2019թ. N 75-Ն որոշման 1-ին կետով հաստատված եկամուտների գումարը ավելացնել 9377.55 հզ. դրամով. 2.Համայնքի ավագանու՝ 24.12.2019թ. N 75-Ն որոշման 2-րդ կետով հաստատված ծախսերի գումարը ավելացնել 9377.55 հզ. դրամով, այդ թվում 9300.0 հզ դրամ օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարման և 77.55 հզ դրամ աշխատակազմի /կադրերի/ գծով ընդհանուր բնույթի ծառայությունների մասով:
3. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 15000.0 հզ դրամ ուղղել անհրաժեշտ կապիտալ ներդրումների և ծախսերի կատարման համար:
4.,,Ապարան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին,, ավագանու 24.12.2019 թ. N 75-Ն որոշման N 1 հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն NN 1,2,3 և 6 հատվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner