Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43087
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 20
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 20


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջների, հիմք  ընդունելով Ապարան համայնքի ավագանու անդամ Արա Պետրոսյանի առաջարկության վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական եզրակացությունը, համաձայն որի՝  Վարդենուտ գյուղից  զոհված  ազատամարտիկ Համլետ Վլադիմիրի Հակոբյանի հայրական տունը, որը 4-րդ կարգի վթարային  է և  բնակության համար ոչ պիտանի, բնակվում է  նրա  փոքր եղբոր՝ Վահա Հակոբյանի ընտանիքը՝ 3  անչափահաս երեխաներով:
Վահան հակոբյանի բնակարանային պայմանները  բարելավելու  նպատակով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող, Վարդենուտ գյուղում գտնվող հին բաղնիքի շենքը՝ 110.16 քմ ընդհանուր մակերեսով և 152 քմ զբաղեցրած հողամասով, նվիրաբերել Վարդենուտ գյուղի  բնակիչ Վահան Հակոբյանի ընտանիքին՝ շենքը  վերակառուցելու և որպես  առանձնատուն օգտագործելու նպատակով:
2.Շենքի և հողի նպատակային նշանակությունը կոմունալ ենթակառուցվածքների նշանակությունից փոխել  բնակավայրի  բնակելի  նշանակության:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner