Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26445
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.10.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը,որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

14.10.19 ,,ԱՐՄԵՆԻԱ ՖՅՈՒՉԵՐ,, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ (Լուսանկարներ)

<<Արմենիան ֆյուչեր>> հիմնադրամի կողմից մշակված <<Լուսագյուղ գյուղի զարգացում>> բարեգործական ծրագիրը կյանքի է կոչվել և ակտիվորեն շարունակվում է։ Ապարանի համայնքապետարանը ծրագրին աջակցում է հնարավոր բոլոր միջոցներով։
Խճալցվել և հարթեցվել են վարչական տարածքի փողոցները, ճանապարհ է բացվել սելավատար առուների մաքրման համար, կառուցապատվում և բարեկարգվում են բնակելի տները և հարակից տարածքները, շրջակայքը, կառուցվել է մանկական խաղահրապարակ, որտեղ առկա է նաև մարզական գույք։

05.10.19 ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ(Լուսանկարներ)

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ

Հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցչի տոնը։
Ուսուցիչը անհատականություն է, ով ուղեկցում է բոլորին դեպի գիտության և լույսի ակունքները, օգնում է հասարակությանը պիտանի մարդ դառնալ։ Այս օրը կոչված է առանձնահատուկ մեծարելու մանկավարժներին, որոնց միշտ երախտապարտ ենք լինելու իրենց անմնացորդ նվիրումի, քրտնաջան աշխատանքի, սիրո և հոգատարության համար։

Ուսուցչի տոնին նվիրված տոնական միջոցառումը տեղի ունեցավ Ապարանի մշակույթի կենտրոնում, որի ընթացքում շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով պարգևատրվեցին վաստակաշատ ուսուցիչներն, մանկավարժներն ու դաստիարակները, իսկ համերգային ծրագիրը ամբողջացրեց տոնական տրամադրությունը։

21.09.19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
Ապարանի համայնքապետարանը շնորհավորում է բոլորին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։🎉🙂Տոն, որը մեր ինքնության, ազատության խորհրդանիշն է, մեր միասնական ուժի, անկոտրում կամքի մարմնացումն է։Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը ... Մանրամասն
20.09.19 ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ (Լուսանկարներ)
Այսօր Ապարանի մարզադաշտում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած մարզական փառատոնը,որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին համայնքի շուրջ 200 բնակիչներ:Նրանք իրենց ուժերը փորձեցին յոթ մարզաձևերում և գրանցեցին հետևյալ արդյունքները. նարդի 1-ին տեղ՝ Նարեկ Հայրապետյան,2-րդ տեղ՝ Մհեր Պապիկյան,3-տեղ՝ Հայկ Նիկողոսյան, կշռաքարի բարձրացում 1-ին տեղ՝ Հայկ Նիկողոսյան,2-րդ տեղ Նահապետ Նահապետյան,3-րդ տեղ՝ Ռազմիկ Հովհաննիսյան,բազկամարտ 1-ին տեղ՝ Արման Արմենակյան,2-րդ տեղ՝ Դավիթ Սարգսյան,3-րդ տեղ՝ Մարիամ Արամյան,կոխ 1-ին տեղ՝ Ֆռունզե Սերգոյան,2-րդ տեղ՝ Արթուր Աբրահամյան,3-րդ տեղ՝ Արթուր Ասատրյան, շախմատ 1-ին տեղ՝ Մերուժան Գևորգյան,2-րդ տեղ՝Նարեկ Հովհաննիսյան,3-րդ տեղ՝ Բաղդասարյան,մինի ֆոտբոլ 1-ին տեղ՝ Նիգ-05, 2-րդ ... Մանրամասն
14.09.19 ՖՈՒՏԲՈԼԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ (Լուսանկարներ)
Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված ֆուտբոլի ամենամյա համայնքային առաջնությունն այսօր ավարտվեց։ Սեպտեմբերի 2-ից համայնքի ֆուտբոլասերները վայելում էին համայնքի թիմերի հետաքրքիր խաղերը։ Այսօր առաջնության եզրափակիչ խաղն էր, Արագած-Սարի թաղ թիմերը լարված և հետաքրքիր հանդիպում անցկացրեցին, որը ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ Սարի թաղի։Ապարան համայնքի ֆուտբոլի բաց առաջնության մրցանակակիրներ դարձան1-ին տեղ՝ Սարի թաղ2-րդ տեղ՝ Արագած3-րդ տեղ՝ Նիգ-05/մարզադպրոց/։ Ինչպես նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Արագած» թիմի պաշտպան Փայլակ Ավետիսյանը։Հանդիպման վերջում առաջին երեք տեղերը ցբաղեցրած թիմերին Ապարանի համայնքապետարանի և մարզադպրոցի կողմից հանձնվեցին պատվոգրեր և մրցանակներ։ ... Մանրամասն
09.09.19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ՝ ԱՊԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին Ապարանի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը:
Մանրամասները՝ https://www.caa.am/news/board_meeting_in_aparan.html

08.08.19 ԱՊԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
2019թ. օգոստոսի 7-ին, Ապարանի համայնքապետարանում, «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն  էներգիայի»  ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» և «Ֆրիներջի» ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի  համաձայն Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում արևային ֆոտովոլտային համակարգերը կկառուցի «Ֆրիներջի» ընկերությունը, որը Հայաստանի արևային ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգերի մատակարարման,  նախագծման և կառուցման ակտիվ դերակատարներից է ու ընտրվել է մրցութային կարգով ՝ հայտ ներկայացրած յոթ ընկերություններից:Եվրամիությունը վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner