13.12.19
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը,որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
04.12.19
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱԳԼՈՒԽ ԳՅՈՒՂ
|
Ձորագլուխը Ապարան համայնքի գեղեցիկ բնակավայրերից է, որը գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի արևմտյան լանջին։Վարչական տարածքում է գտնվում Գռավ հանքային աղբյուրը, որի ջուրը շատ օգտակար և բուժիչ է։ Գռավը պարսկերենից թարգմանաբար նշանակում է քոս։ Հնում այդ ջրով բուժվել են մաշկային հիվանդություններ։ Օգտակար հատկանիշներից բացի` աղբյուրը գրավիչ է իր աշխարհագրական դիրքով. գտնվում է լեռան լանջին և հրաշալի վայր է բացօթյա հանգիստ կազմակերպելու բնության գրկում։Ձորագլխի հատկանշական վայրերից է ԲԵՐԴԸ(4-5 հազար տարեկան), որի հիմքերը և պատերի որոշ հսկա քարեր պահպանվել են մինչև մեր օրերը։ Բերդը գյուղին թիկնած լեռան լերկ գագաթին է։ Ջուրը բերվել է հսկա քարաժայռի կողքից բխող աղբյուրից։ Այդ ժայռի ...
Մանրամասն |
|
22.11.19
ՇՈՂՇՈՂԱՑՈՂ ՇՈՂԱԿՆԸ
|
Երնջատափից հյուսիս-արևելք` Ծաղկունյաց լեռնաշղթայի ստորոտին է գտնվում այս փոքրիկ ու գեղեցիկ բնակավայրը, որտեղից հրաշք տեսարան է բացվում դեպի քառագագաթ Արագածը և առասպելական Արա լեռը։ Վարչական տարածքը հայտնի է Նորաշեն անվամբ, որը աչքի է ընկնում նաև կենսական նշանակություն ունեցող աղբյուրներով։ Հատկանշական են ԿԱԹՈՎ ԱՂԲՅՈՒՐՆ ՈՒ ՄԵԾԱՂԲՅՈՒՐԸ։ Աղբյուրը կոչվում է կաթով, քանի որ աղբյուրի ջուրը շատ համեղ է, կարծես ջրի փոխարեն կաթ է հոսում։ Ջուրը հոսում է նաև մեծ արագությամբ և բավականին առատ է, ուստի այնպիսի տպավորություն է, որ աղբյուրը կաթնագույն է և փրփրոտ։💦
|
|
22.11.19
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ(ԼուսանկարնԵր)
|
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին ոչ միայն ապարանցիների, այլև Ապարան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկի, հյուրի սիրելի ուխտատեղին է, որը կառուցել են Գնթունիները 4-րդ դարում։ Սուրբ Խաչ եկեղեցին մշտապես գտնվում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի ուշադրության կենտրոնում, և հենց համայնքապետի անձնական միջոցներով և հոգածությամբ էլ բարեկարգվում է պաշտելի սրբավայրի շրջակայքը։ Շուտով ունենալու ենք կանաչապատ և շատ գեղեցիկ տարածք, որի կենտրոնում է Սուրբ Խաչ կամ Քասախի Բազիլիկ եկեղեցին։
|
|
19.11.19
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԸ
|
Ապարան համայնքի 18 բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը։ Սուբվենցիոն ծրագրով վարչական տարածքներում 660 կետ, ընդհանուր առմամբ 23 կմ երկարությամբ լուսավորության նոր ցանց է կառուցվում։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 70 մլն դրամ։
|
|
19.11.19
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ
|
Ապարանի համայնքապետարանի աշխատակազմը համայնքի վարչական տարածքներում պարբերաբար կազմակերպելու է հանդիպումներ, որի ընթացքում բնակիչները կարող են իրենց իսկ վարչական տարածքում բարձրաձայնել և քննարկել հիմնախնդիրները, փորձել միասին լուծում գտնել։ Ս/թ նոյեմբերի 18-ին Եղիպատրուշում տեղի ունեցավ համայնքապետարանի ներկայացուցիչների և տարածքի բնակիչների ակտիվ քննարկում։
|
|
17.11.19
ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ԳՈՒՆԱԶԱՐԴՈՒՄ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ(Լուսանկարներ)
|
Օր օրի Ապարանը գեղեցկանում է։ Մեր սիրելի համայնքի արտաքին տեսքի փոփոխության, զարգացման և գեղեցկացման գործընթացում իրենց ներդրումն ունեն նաև տաղանդավոր փոքրիկները, շահագրգիռ անձինք։ Ապարանի արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաներն իրենց ուսուցիչների հետ միասին հայկական ջերմ ու գունեղ շունչ են հաղորդում խաղահրապարակների պարիսպներին։ Ապարանի համայնքապետարանը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ իրենց ներդրումը, համայնքին իրենց նվիրվածությունն ու հոգատարությունը կարող են ցուցաբերել յուրաքանչյուրը։
|
|
15.11.19
ՉՔՆԱՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Ապարանի համայնքապետարանի և Չքնաղ վարչական տարածքի բնակչության համատեղ ջանքերով բնակավայրում իրականացվում են խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքներ։ Ապարանի համայնքապետարանը տրամադրել է անհրաժեշտ բոլոր նյութերը։ Չքնաղում նախատեսվում է կառուցել 12 ջրահավաք ավազան (չափը`0,5 խ/մ), ջրամատակարարման 600 մ երկարությամբ հին խողովակաշարը փոխարինել նորով, որոնց շնորհիվ հիմնավորապես կբարելավի վարչական տարածքի ջրամատակարարումը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |