Այսօր: Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18952
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.07.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

29.06.20 ՕՐ ՕՐԻ ԾԱՂԿՈՂ ՁՈՐԱԳԼՈՒԽ(Լուսանկարներ)
Գյուղական բնակավայրերի շենացումը առաջնային տեղ է զբաղեցնում համայնքի տեսլականում։ Համայնքի վարչական տարածքների հիմնախնդիրները երբեք չեն անտեսվել և ժամանակի ընթացքում ստացել են և շարունակում են ստանալ իրենց լուծումները։Եթե ժամանակին անիրական էր թվում ունենալ կառուցապատված, բարեկարգ գյուղական բնակավայր,այժմ այն իրականանում է ` վստահություն ներշնչելով և ուրախություն հաղորդելով նաև բնակիչներին։Ապարան համայնքի ամենագողտրիկ անկյունում` Ձորագլխում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ.Շատ ուրախալի է, որ ասֆալտապատվում է Ձորագլուխ-Թթուջուր միջհամայնքային ճանապարհը, իսկ համայնքապետարանի կողմից իրականացվում են գյուղամիջյան փողոցների հարթեցման, խմելաջրի և ոռոգման ցանցի անցկացման և վերանորոգման, ճանապարհամերձ ... Մանրամասն
21.06.20 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Շնորհավոր տոնդ, սիրելի բուժաշխատող։
Ձեր նվիրումի, ջանք ու եռանդի շնորհիվ փրկվում են կյանքեր։
Դուք առողջության դեսպանն եք և անձնվիրաբար եք կատարում ձեր աշխատանքը։
Մասնագիտական պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելով` դուք դառնում եք հերոսներ, ովքեր իրենց կյանքը նվիրել են ուրիշի կյանքը փրկելու և առողջացնելու պատվաբեր գործին:
Աստված թող ձեզ քաջառողջություն, ուժ և համբերություն տա, որպեսզի միասին կարողանանք պայքարել համավարակի այս դժվարին փորձությունների դեմ։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ։
11.06.20 <<ԷԹՆՈԱՐՎԵՍՏՆ ԱՅՍՕՐ>> 2020 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
2018 թ. մայիսին Ապարանի <<ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> հուշահամալիրի տարածքում Ապարանի համայնքապետարանը կազմակերպեց քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումը, որը կրում էր <<ՄԵՐ ՊԱՊԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ>> խորագիրը՝ նվիրված Ապարանի հաղթական հերոսամարտի 100 ամյակին:
2019 թ. հունիսին նույն քանդակների պուրակում կազմակերպվեց քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումը՝ <<ԱՊԱԳԱՅԻ ՇԱՐԺՎՈՂ ԱՐՎԵՍՏԸ>>՝ Ապարանում խթանելով ԱՐՏ-ՏՈՒՐԻԶՄԻ զարգացումը:
Քանդակների պուրակը դարձավ տուրիստական, մշակութային և պատմական նշանակության վայր:
Ավանդույթի համաձայն՝ 2020 թ. հունիսին նախատեսվում էր քանդակի երրորդ միջազգային սիմպոզիումը՝ <<ԷԹՆՈԱՐՎԵՍՏՆ ԱՅՍՕՐ>>:
Սակայն համավարակի պատճառով այն չիրականացավ:
28.05.20 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՝ ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ապարան համայնքի սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա և Ապարանի փառահեղ հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ:Մեզանից յուրաքանչյուրը պիտի հպարտանա, որ անկախություն կերտած և հերոսական անցյալ ունեցող սերնդի շառավիղն է։102 տարի առաջ` հենց այս օրը, տեղի ունեցավ այն, ինչին մեր ժողովուրդը սպասել էր դարեր շարունակ: Մենք կրկին վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մեր պետությունը` Հայաստանի առաջին հանրապետությունը: Անկախությունը նվաճելու գործում անասելի մեծ էր ապարանցու դերը։ Ապարանի հաղթական ճակատամարտը որոշիչ դարձավ Սարդարապատում վերջնական հաղթանակ տոնելու համար։Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական ... Մանրամասն
28.05.20 ԱՊԱՐԱՆԻ ,,ՎԵՐԱԾՆՈՒՆԴ,, ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Բաշ-Ապարանի հերոսամարտի և Առաջին հանրապետության տոնի առիթով Ապարանի <<Վերածնունդ>> հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ,Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։

28.05.20 ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ՏՈՆԴ, ԱՊԱՐԱՆ ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ամենափառահեղ իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը:
Շնորհավորում ենք բոլորին մայիսյան այս նշանակալի տոնի առթիվ։ Ազգային պետության, ազատության ու ժողովրդավարության կերտման մեր ճանապարհին Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվաններից է, իսկ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ հուշահամալիրը հզոր վկան ու հիշողությունն է փառահեղ հաղթանակի և խորհրդանիշն է ապարանցու անկոտրում ոգու, միասնության, համախմբվածության, դարերի պատմության և հպարտության։

26.05.20 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇՊԱՏԱՆՔՆԵՐԸ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ
Ապարանի համայնքապետարանի և «Արմենիան ֆյուչր» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով արդեն իսկ փոխվել է գյուղի ճարտարապետական տեսքը։
✅Բարեկարգվում և ասֆալտապատվում են գյուղի ճանապարհները, ընդլայնվում է լուսավորության ցանցը, կառուցվում են ջրահեռացման, կոյուղատար և ոռոգման համակարգեր։
✅Տեղադրվում են արևային էներգիայի համակարգեր։
✅Բարեկարգվում են գյուղի տներն ու ցանկապատները
Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարա
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner