Այսօր: Կիրակի, 29 Մարտի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37035
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.03.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը,որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

27.03.20 📢 ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

⚠️Հարգելի քաղաքացիներ, բազմիցս Ապարանի համայնքապետարանը զգուշացրել և իր մտահոգությունն է հայտնել աղբամանների նկատմամբ ցուցաբերած անփույթ վերաբերմունքի համար։ Ցավոք, դրական փոփոխություն չկա։
⚠️Աղբամանների և շրջակայքի մաքրությունը նպաստում է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ վարակի տարածման նվազեցմանը։
‼️Սիրելի’ բնակիչներ, ՄԻ’ ՎՆԱՍԵՔ աղբամանները։
Մտածե’ք ձեր իսկ առողջության և շրջապատի անվտանգության մասին։
⚠️Կրկին հիշեցնում ենք, որ աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար։
 Շինարարական և այլ տեսակի աղբերի տեղափոխման համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով.

📞+374 77 769033

📢Շինարարական և այլ տեսակի աղբը ՄԻ’ ԼՑՐԵՔ աղբամաններում և ՄԻ’ ԿՈՒՏԱԿԵՔ շրջակայքում։

25.03.20 📢ՁԵՎԱԹՈՒՂԹ,ՈՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ
📢Ձևաթուղթ,որը քաղաքացիները պետք է լրացնեն տանից դուրս գալիս։‼️Ձևաթուղթը կարող է լինել ձեռագիր‼️Պարետի որոշումՂեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝1) ... Մանրամասն
25.03.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապարան համայնքի սիրելի՛ բնակիչներ, կենսաթոշակ և նպաստ ստանալու համար «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա:
✅«Հայփոստ»-ի աշխատակիցները կանխիկ եղանակով ստացվող նպաստները/կենսաթոշակները կհասցնեն շահառուների բնակության վայր:
📍Քաղաքացիների տներ այցելող բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:

24.03.20 ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ապարան համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ ենք անում մթերային խանութներին, սուպերմարկետներին առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում ենք այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

 

19.03.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
‼️📍ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15.03.2020 ԹՎԱԿԱՆԻ N103-Ա ՈՐՈՇՄԱՆ` ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ📍Աշխատանքային խմբի ստեղծման հիմնական նպատակն է Ապարան համայնքում կազմակերպել ախտահանման միջոցառումներ և կազմել աշխատանքային գրաֆիկ:Աշխատանքային խումբը սահմանել է հետևյալ գործողությունների շարքը՝✅Արգելել բոլոր տեսակի հանրային միջոցառումները մինչև ս/թ ապրիլի 14-ը , այդ թվում՝ ժամանցային միջոցառումներ 20 և ավելի մարդկանց մասնակցությամբ տոնական և հիշատակի միոցառումները՝ ներառյալ ծննդյան, հարսանյաց, նշանադրության, կնունքի, հոգեհանգստի ... Մանրամասն
17.03.20 ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՏԱՐ ԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՔՈՒՉԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ(ԼուսանկարնԵր)

Ապարան համայնքի Արագածի կոմունալ ծառայությունը իրականացնում է Քուչակ վարչական տարածքով անցնող միջհամայնքային ճանապարհի ջրատար առուների մաքրման աշխատանքներ։
Չնայած միջհամայնքային ճանապարհը սպասարկվում է Արագածոտնի մարզպետարանի կողմից` սակայն, մեր համայնքի և բնակչության շահերից ելնելով, համայնքապետարանը կատարում է նաև այդ աշխատանքները։

17.03.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ.

‼️ Ուշադրություն

📢Ապարան համայնքի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի պատճառով հաստատված արտակարգ իրավիճակը մեզ թելադրում է դրսևորել բարձր քաղաքացիական կարգապահություն և ամենայն պատասխանատվությամբ մոտենալ պարետատան հանձնարարականներին։

Ապարանի Համայնքապետարանը կոչ է անում համայնքի բնակիչներին

✅ պահպանել հիգիենայի կանոնները

✅Հնարավորինս սահմանափակել շփումները այլ մարդկանց հետ

✅Հետևել միայն պաշտոնական լրահոսին

✅Ժպտալ☺️

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner