Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27301
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Հետևում եք արդյոք Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված նորություններին, տեղեկությու


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.11.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը,որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

19.11.19 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԸ

Ապարան համայնքի 18 բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը։
Սուբվենցիոն ծրագրով վարչական տարածքներում 660 կետ, ընդհանուր առմամբ 23 կմ երկարությամբ լուսավորության նոր ցանց է կառուցվում։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 70 մլն դրամ։

19.11.19 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ապարանի համայնքապետարանի աշխատակազմը համայնքի վարչական տարածքներում պարբերաբար կազմակերպելու է հանդիպումներ, որի ընթացքում բնակիչները կարող են իրենց իսկ վարչական տարածքում բարձրաձայնել և քննարկել հիմնախնդիրները, փորձել միասին լուծում գտնել։
Ս/թ նոյեմբերի 18-ին Եղիպատրուշում տեղի ունեցավ համայնքապետարանի ներկայացուցիչների և տարածքի բնակիչների ակտիվ քննարկում։

17.11.19 ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ԳՈՒՆԱԶԱՐԴՈՒՄ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ(Լուսանկարներ)

Օր օրի Ապարանը գեղեցկանում է։ Մեր սիրելի համայնքի արտաքին տեսքի փոփոխության, զարգացման և գեղեցկացման գործընթացում իրենց ներդրումն ունեն նաև տաղանդավոր փոքրիկները, շահագրգիռ անձինք։
Ապարանի արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաներն իրենց ուսուցիչների հետ միասին հայկական ջերմ ու գունեղ շունչ են հաղորդում խաղահրապարակների պարիսպներին։
Ապարանի համայնքապետարանը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ իրենց ներդրումը, համայնքին իրենց նվիրվածությունն ու հոգատարությունը կարող են ցուցաբերել յուրաքանչյուրը։

15.11.19 ՉՔՆԱՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ապարանի համայնքապետարանի և Չքնաղ վարչական տարածքի բնակչության համատեղ ջանքերով բնակավայրում իրականացվում են խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքներ։
Ապարանի համայնքապետարանը տրամադրել է անհրաժեշտ բոլոր նյութերը։
Չքնաղում նախատեսվում է կառուցել 12 ջրահավաք ավազան (չափը`0,5 խ/մ), ջրամատակարարման 600 մ երկարությամբ հին խողովակաշարը փոխարինել նորով, որոնց շնորհիվ հիմնավորապես կբարելավի վարչական տարածքի ջրամատակարարումը։

14.11.19 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր Ապարանի համայնքապետարանում խորհրդակցություն էր համայնքի 21 վարչական տարածքների ղեկավարների հետ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2019 թվականի ընթացքում բնակավայրերում իրականացված ծրագրերը, ամենամյա պլանների կատարումը` վարձավճարների կարգավորման, հողերի օտարման, շինությունների օրինականացման, նորերի կառուցման, ինչպես նաև վարչական շենքերի գործունեության կարգավորման խնդիրները։
Խորհրդակցության ընթացքում պլանավորվեցին նաև 2020 թվականին նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը։

13.11.19 ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ (Լուսանկարներ)

Ապարան քաղաքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզում բաց դաս էր։ Ավագ խմբի երեխաները դաստիարակ Թերեզա Գրիգորյանի հետ իրականացնում էին <<Ոսկե աշուն>> դասը։
Հասարակության համար արդեն իսկ պարզ է, որ հիմնավորապես փոխվել են մանկապարտեզների աշխատանքները։
Համայնքապետի անմիջական ուշադրության կենտրոնում են ոչ միայն շենքերի բարեկարգման, սննդի կազմակերպման կարևորագույն հարցերը, այլ հատկապես նաև կրթադաստիարակչական բովանդակային հարցերը։
Դրա վառ օրինակն էր Ապարան քաղաքի  Գայի 5 հասցեում տեղակայված Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզի սաների մասնակցությամբ բաց պարապմունքը։

12.11.19 ԾԱՂԿԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ(Լուսանկարներ)

Ծաղկաշենը Ապարանի գողտրիկ բնակավայրերից է։ 

Ապարանի համայնքապետարանի կողմից վերանորոգվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին դեռևս 1958 թվականին կառուցված հուշարձան-աղբյուրը։
Բարեկարգվել է հուշարձան-աղբյուրի տարածքը, տեղադրվել է ցայտաղբյուրը և պատերազմում զոհվածների հուշատախտակը։
Վերանորոգման նախահաշվային արժեքը կազմել է մոտ 1 մլն դրամ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսադարան
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner