Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6592
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.07.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապարանի համայնքապետարանը համագործակցելով GIZ կազմակերպության հետ` Ապարան համայնքում իրականացնում է <<Կենսաբազմազանության կանաչ ավտոբուսը Արագածոտնի և Շիրակի մարզերում>> ծրագիրը։ Վերջինս էլ իրականացվում է Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում։✅Ծրագրի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ շահառու համայնքների իրազեկման մակարդակը, այդ իսկ պատճառով 🕚ս/թ հունիսի 17-ին ժամը 11:00-ին Ապարանում տեղի է ունենալու հանրային իրազեկում, որի ընթացքում կխոսվեն Ապարան համայնքում առկա բնապահպանական խնդիրների մասին և կտրվեն կարևոր լուծումներ, որպեսզի լինենք ԱՄԵՆԱԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔԸ։Բնապահպանական քարոզարշավ իրականացվելու է համայնքի մի քանի ... Մանրամասն
18.06.19 ԿԱՅԱՑԱՎ ՆԿԱՐԻՉ ՆՎԵՐ ՌՈՄԻԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԱՊԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՐԱՀՈՒՄ(Լուսանկարներ)

Ապարան համայնքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ապարանցի ՆՎԵՐ ՌՈՄԻԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ նկարների ցուցահանդեսը, որը կրում էր <<Ժամանակի շարժվող արվեստ>> խորագիրը։
Ցուցադրությանը ներկա էին Ապարանում ընթացող քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումին մասնակից հայտնի արվեստագետները։

14.06.19 ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՌԵՊՈՐՏԱԺԸ ԱՊԱՐԱՆԻ ,,ՎԵՐԱԾՆՈՒՆԴ,, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Հունիսի 1-ից-20-ը Ապարանի «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» հուշարձանի քանդակների պուրակում բացվեց Քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումը,որին մասնակցում են աշխարհի 16 երկրից 23 քանդակագործ:Սիմպոզիումի գլխավոր նախաձեռնողը՝Ապարանի համայնքապետարանն է,մասնավորապես քաղաքապետ Կարեն Եղիազարյանը,որի կողքին է ստեղծագործական մասի ոգեշնչող՝աշխարհում հայտնի անվանի քանդակագործ,ոսկերիչ,դիզայներ,պետական և մի շարք այլ միջազգային մրցանակների դափնեկիր,Մեդիչիի «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալակիր Արման Նուռը: С 1-го по 20-е июня в Армении проходит 2-й международный симпозиум скульптуры.Симпозиум проходит под эгидой мэрии Апарана и по инициативе лично мюра города Карена Егиазаряна.Рядом с ним творческий ... Մանրամասն
14.06.19 ՖԱՀԱԴ ԱԼ-ՀԱՋՐԻՆ ԱՊԱՐԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՔՈՒՎԵՅԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՖԱՀԱԴ ԱԼ-ՀԱՋՐԻՆ Ապարանում ընթացող միջազգային սիմպոզիումի Քուվեյթի ներկայացուցիչն է։

Ֆահադը մասնագիտությամբ իրավաբան է, միևնույն ժամանակ մշակութային գործիչ, արվեստի նվիրյալ:

✔️2017 թվականին Քուվեյթի առաջին միջազգային սիմպոզիումի կազմակերպիչն է, մանակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, փառատոնների, սիմպոզիումների: 
Քուվեյթում կազմակերպած սիմպոզիումի ժամանակ ստացել է Կրեատիվության մրցանակ:
Փայտի համաշխարհային օրվան նվիրված փառատոնի 3-րդ տեղի մրցանակակիրն է, որն անց է կացվել ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍՈՒՄ:

Ֆահադ Ալ-Հաջրին այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը:
Ապարանի համայնքապետարանը շնորհավորում է և մաղթում նոր հարթակներ, ձեռքբերումներ:

14.06.19 ԱՊԱՐԱՆՅԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ԿԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ Է ԱՆՆԻԿԵՏԻՆԻ ՄԱԴԻԱՆԸ, ՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԱԼԱԶԻԱՆ

Ապարանյան սիմպոզիումի կին մասնակիցներից է ԱՆՆԻԿԵՏԻՆԻ ՄԱԴԻԱՆԸ, ով ներկայացնում է ՄԱԼԱԶԻԱՆ:
✔️Աննիկետինին ունի քանդակագործության համալսարանական կրթություն:

2016 թվականի ասիական անկախ երկրների արվեստի գործիչների փառատոնի 30 մրցանակակիրներից մեկն է:
2018 թվականին մասնակցել է <<Ապագայի կանայք>> խորագրով մրցույթ-փառատոնին՝ դառնալով մրցանակակիր:
Մալազիայի ներկայացուցիչը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է տարբեր երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների, սիմպոզիումների:

Նրա աշխատանքները հիմնականում փայտով են, սակայն Ապարանում Աննիկետինին աշխատում է քարի վրա՝ փորձելով հայաստանյան տուֆը վերածել մալազիական զարդանախշի:

13.06.19 ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ, ԲԵԼԳԻԱԲՆԱԿ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԱՐԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱՐԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ Բելգիայում բնակվող հայազգի արվեստագետ է, ով ապարանյան քանդակագործական սիմպոզիումին մասնակցում է 2-րդ անգամ;Արա Բադալյանը Ապարանում 2018 թվականի մայիսի 1-20-ը կազմակերպված քանդակագործության միջազգային 1-ին սիմպոզիումի մասնակիցներից է: Սիրված քանդակագործը <<Մեր պապերի սխրանքը>> խորագրով սիմպոզիումի աշխատանքը վերնագրել էր ՀԵՐՈՍԱՄԱՐՏ, քանի որ Ապարանի հաղթական ճակատամարտի 100-ամյա հաղթանակին էր նվիրված:Սիմպոզիումին մասնակից սիրելի արվեստագետըհայտնի է ոչ միայն որպես քանդակագործ, այլև նկարիչ:Բելգիայից ժամանած Արա Բադալյանն էլ իր մոտեցնում է տալիս ժամանակակից արվեստին. «Ինձ համար ժամանակակից արվեստ գոյություն չունի, որովհետև հիմա արվեստները խառնված են իրար, ու այդ կոկտեյլի ... Մանրամասն
12.06.19 ԱՄԵՐԻԿԱԲՆԱԿ ՆԿԱՐԻՉ ԿԱՐԵՆ ԱՇԻՄՅԱՆԸ ԱՊԱՐԱՆՈՒՄ
Ապարանում անցկացվող միջազգային 2-րդ սիմպոզիումի մասնակիցներից է ամերիկաբնակ նկարիչ ԿԱՐԵՆ ԱՇԻՄՅԱՆԸ:Կարենը սիմպոզիումին մասնակցում է գրաֆիտի աշխատանքով և հասցրել է արդեն ավարտել առաջին աշխատանքը, որը զարդարում է Ապարանի Բաղրամյան 46-ի հարակից տարածքի շենքը:Հայտնի նկարիչը ծնունդով Աբովյանից է, սակայն 27 տարի ապրել է Ամերիկայում, որտեղ սկզբնապես զբաղվել է դասական նկարչությամբ: Վերջին ժամանակներում գործունեության առանցքը ԳՐԱՖԻՏԻ աշխատանքն է: Կարեն Աշիմյանի աշխատանքները հայտնի են աշխարհի խոշոր քաղաքներում՝ Լոս-Անջելես, Հոլիվուդ, Սանտա-Մոնիկա:Աշխարհի 30 լավագույն նկարիչների թվում Կարենը մասնակցել է Հոլիվուդի բացվող դարպասների վրա հայտնի մարդկանց նկարելու աշխատանքներին և պատկերել ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻՆ:Հայաստանում ... Մանրամասն
12.06.19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՋՈՅ ՀԵՅԼԵՆ

ՋՈՅ ՀԵՅԼԵՆԸ միջազգային սիմպոզիումի կին մասնակիցներից է, ով աշխատում է երկաթյա թիթեղներով:

Ջոյը հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո:
Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի խոշոր և մշակութային քաղաքներում: Այժմ Փարիզում ընթանում է նրա աշխատանքների ցուցադրությունը:🇫🇷⚜️

Ջոյ Հեյլենի աշխատանքները զարդարում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը:
Ավստրալիայում գտնվող ամենամեծ քանդակի հեղինակը Ջոյն է: Արվեստագետի աշխատանքներին անդրադարձել են հայտնի ամսագրեր, հեռուստատեսություններ, այդ թվում CNN-ը:

Ջոյը հետաքրքրված է տարբեր ազգերի պարերով, երաժշտությամբ, սովորություններով, խոհանոցով: Նշենք, որ աշխարհահռչակ քանդակագործը հիացած է Հայաստանով, հայկական արվեստով, ապարանյան կոլորիտով:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner