Այսօր: Երեքշաբթի, 13 Ապրիլի 2021թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 952
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.04.21 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

31.03.21 ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Ապարան_համայնքի ղեկավարի տեղակալ Արկադի Կարապետյանը, Ապարանի զինվորական կոմիսար Արայիկ Քոչարյանը ՏԻՄ-ի և զինվորականների ուղեկցությամբ Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական_ծառայություն» մեդալով են պարգևատրվել`
Արմեն Դավիթի Կարապետյանը /Շենավան վարչական տարածք/
Սևակ Արթուրի Ալեքսանյանը /Արագած վարչական տարածք/
Հավերժ փառք ու խոնարհում:

29.03.21 ԱՍՏՂԿԱՆ ԼԻՃ

Արագածի լանջերը լճառատ են։ Արագածի գողտրիկ լճակներից է Աստղկանը, որը շատ գեղեցիկ պատմություն ունի։

Ըստ լեգենդի` Աստղկան լիճը գոյացել է Աստղիկ դիցուհու արցունքներից։
Սիրո աստվածուհին գաղտնի սիրահարված էր Արա Գեղեցիկին։
Ասորեստանի թագուհու դեմ պատերազմում Արան զոհվում է։ Աստղիկը օր ու գիշեր արտասվում է, որի արդյունքում գոյանում է լիճը։
Ամեն գարնանը բնության զարթոնքի հետ Հարություն է առնում Արան և խինդով լցնում Աստղիկի սիրտը, բայց աշնանը, երբ մեռնում է Արան, գոյանում է լճակը` խորհրդանշելով Աստղիկի թաքուն ու անպատասխան սերը, Արա Գեղեցիկի բացակայությունը, կարոտը...

Աստղկան լիճը գտնվում է Արագածի Դաշտակիջուր գետի աջ ափին, Բարձրությունը ծովի մակարդակից 3116 մ, մակերեսը՝ 1,04 հա։

28.03.21 ԱՅՍՕՐ ԾԱՂԿԱԶԱՐԴ Է
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:Հիսուս Քրիստոսը մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունեց խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն ... Մանրամասն
19.03.21 ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Մարտի 19-ին տեղի ունեցավ Ապարան համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգը հաստատելուց հետո քննարկվեցին մի շարք հարցեր, որոնցից հիմնականն էին՝
1.Ապարանի համայնքապետարանի ներքին աուդիտի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։
2.Ապարան համայնքի ղեկավարի հաշվետվությունը համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման մասին։
3.Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին։
Օրակարգի մի շարք հարցերի շուրջ հնչեցին հարցեր և առաջարկներ, եղավ ծավալուն քննարկում, ապա ավագանին քննարկեց և որոշումներ կայացրեց օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ։

10.03.21 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՊԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը երիտասարդների և աղջիկների ծանրամարտի ՀՀ առաջնությունում երկրորդ և երրորդ պատվավոր հորիզոնականները գրավելու համար դրամական պարգևի արժանացրեց Լուսագյուղ վարչական տարածքի բնակչուհիներ, Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին և ներկա սաներ Գյուլնարա Տիգրանյանին և Հռիփսիմե Ղազարյանին։

10.03.21 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆՆ ՏՈՆՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
Ապարան համայնքի Եղիպատրուշ վարչական տարածքի բնակչուհի Աստղիկ Մնացականի Շահբազյանն այսօր տոնում է ծննդյան 100-ամյակը։ Աստղիկ տատիկն ունի 3 զավակ, 11 թոռ, 26 ծոռ և 8 կոռ (թոռի թոռ):
Այս նշանակալից օրվա առթիվ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի կողմից 100-ամյա Աստղիկ տատիկին փոխանցվեց շնորհավորական խոսքը, ծաղիկները, տորթն ու դրամական նվերը։
Շնորհավոր տարեդարձդ, Աստղիկ տատիկ։
09.03.21 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ (Լուսանկարներ)

Այսօր համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքապետարանի աշխատակիցները  եղել  են  Ապարան համայնքի հիմնարկ-ձեռնարկություններում, ՀՈԱԿ-ներում, դպրոցներում, բանկային կազմակերպություններում, փոխանցել են համայնքի ղեկավարի շնորհավորանքը, ծաղիկներ և քաղցրավենիք նվիրել։
Շարունակելի...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարա
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ - մաս 1
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ-մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner