Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8047
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարություն

Գլխավոր - մասնագետ

Պաշտոնի անձնագիրը`


ՀԱՅՏԱՐԱՐՈՂԸ`
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ`
150000 դր.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 2.3-2): Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության: դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: ե) տիրապետում է որևէ օտար լեզվի: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ` ա) Կատարում է ՖՏ բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին. բ) Մասնակցում է բաժնի աշխատանքների ծրագրմանը, առաջացած խնդիրների վերլուծմանը, բացահայտմանը և լուծմանը: գ) Մասնակցում է քննարկվող որոշման նախագծերի նախապատրաստմանը: դ) Իրականացնում է համայնքապետարանի և նրա ենթակայության հիմնարկների գնումների ամբողջ գործընթացը, ներկայացնում հաշվետվություններ: ե) Ապահովում է իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում փաստաթղթային շրջանառությունը, լրացնում է համապատասխան փաստաթղթեր, ստորագրում դրանք: զ) Բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: է) Բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է հաշվետվությունների վերաբերյալ ստուգում

ՄՐՑՈՒՅԹԸ ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ, ԺԱՄԸ ԵՎ ՎԱՅՐԸ`
3 Դեկտեմբեր 2019 թ. ժամը 11:00, Ապարանի համայնքապետարան

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ)`
հասցե: Ք.Ապարան Բաղրամյան 26,
հեռախոս: հեռ.` 0252 2-43-93, 094-02-56-02


ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ`
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը: 1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս): 2.Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները): 3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը: 4. Աշխատանքային գրքույկի պատճենը: 5. Երկու լուսանկար` 3x4 չափսի: 6. Անձնագրի պատճենը:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ`
18 Նոյեմբեր 2019 թ.


Բոլորը
Տեսադարան
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner