Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25717
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ինչպե՞ս ստանալ փաստաթղթի պատճենը կամ կրկնօրինակը համայնքի արխիվից

Համայնքի արխիվից փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է դիմել արխիվավարին` գրավոր կամ բանավոր ձևով: Արխիվավարի կողմից ստուգվում է բնակչի ինքնությունը և ճշտվում է նրա իրավասությունը տվյալ արխիվային փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար: Ճշտումից հետո փնտրվում է փաստաթուղթը` հայտնաբերման դեպքում բնակչի կողմից վճարվում է տեղական վճար` յուրաքանչյուր փաստաթղթի համար 1000 դրամ: Այնուհետև պատրաստվում է պահանջվող փաստաթղթից 2 օրինակ: Կրկնօրինակները ներկայացվում են աշխատակազմի քարտուղարին` հաստատվելու քաղաքապետարանի կնիքով և տրվում է <<Իսկականի հետ ճիշտ է>> մակագրություն: Փաստաթղթի բնօրինակն արխիվացվում է: Արխիվավարության մատյանում նշվում է տրված փաստաթղթի համարը, տեսակը, ստացողի անունը, ազգանունը և ստորագրությունը: Բնակչի ստորագրությամբ նրան է հանձնվում փաստաթղթի մեկ օրինակը: Փաստաթղթի 2-րդ օրինակը վճարման անդորրագրին կից արխիվացվում է: Ապարան համայնքի արխիվի հասցեն է`Բաղրամյան 26, համայնքապետարան, 3-րդ հարկ, Արմինե Մնացականյան: 

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԻԴԱ (Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության գծով առաջատար մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 06/06/2018
Թեմա Արխիվացված փաստաթղթեր
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner