Հիմք ընդունելով քաղաքացի Անահիտ Երջանիկի Բարսեղյանի՝ ժառանգություն ստացած հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ապարանի համայնքի Ապարան քաղաքի ՀԲՍՀ-ի 16.05.1991թ թիվ 7-րդ որոշմամբ իրավանախորդ Գարեգին Կարապետի Մարգարյանին և իր ընտանիքի անդամներին հատկացվել է 0.16հա տնամերձ հողամաս, որը Ապարան համայնքի Ապարան քաղաքի կադաստրային քարտեզում արտացոլված է 02-002-0041-0030 կադաստրային ծածկագրով 0.134հա մակերեսով և 02-002-0095-0010 կադաստրային ծածկագրով 0.15786հա մակերեսով, որոնցից 02-002-0041-0030 ծածկագրով 0.134հա հողամասի նկատմամբ առկա է իրավունքի պետական գրանցում, իսկ փաստացի օգտագործվող հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 0.29186հա և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավելի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության, ընգրկված չի ՀՀ «Հողային օրենսգրքիե 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընգրկված ինժիներատնտեսական օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ճանաչել Ապարան համայնքի Ապարան քաղաքում գտնվող, կադաստրային քարտեզնում 02-002-0095-0010 ծածկագրով ծածկագրված 0.15786հա հողամասից /որի 0.026հա մասը ներառված է հատկացված 0.16հա հողամասի մեջ/ հատկացման չափից մինչև 20%-ավել օգտագործվող 0.0320հա հողամասի նկատմամբ ժառանգորդ Անահիտ Երջանիկի Բարսեղյանի /անձնագիր 22 09 503548/ սեփականության իրավունքը 2/5 բաժնեմասով և համասեփականատերեր Լուսինե Գարեգինի Մարգարյանի /անձնագիր 22 08 146818/ սեփականության իրավունքը 1/5 բաժնեմասով, Հայկանուշ Գարեգինի Մարգարյանի /անձնագիր 03 20 806683/ սեփականության իրավունքը 1/5 բաժնեմասով, Լիլիթ Գարեգինի Մարգարյանի /անձնագիր 22 09 503547/ սեփականության իրավունքը 1/5 բաժնեմասով, իսկ 20%-ից ավել օգտագործվող 0.09986 հա հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1քմ-ը 366.3 ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 365788 ՀՀ դրամ, օտարել ժառանգորդ Անահիտ Երջանիկի Բարսեղյանին 2/5 բաժնեմասով, Լուսինե Գարեգինի Մարգարյանի 1/5 բաժնեմասով, Հայկանուշ Գարեգինի Մարգարյանի իրավունքը 1/5 բաժնեմասով, Լիլիթ Գարեգինի Մարգարյանի 1/5 բաժնեմասով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում: