ՀՀ Կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն ծրագրով կառուցված և համայնքային սեփականություն հանդիսացող Քուչակ-Եղիպատրուշ 12,822 կմ երկարությամբ և 144.022.848.0 դրամ ինքնարժեքով գազամուղի /պետ գրանցման N 20082024-02-0024/ շահագործման և բնակչության սպասարկման անհրաժեշտությունից ելնելով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Համայնքային սեփականություն հանդիսացող Քուչակ-Եղիպատրուշ 12,822 կմ երկարությամբ, 144.022.848 դրամ ինքնարժեքով գազամուղը անհատույց և անժամկետ հանձնել ,,ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ՚՚ ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ տնօրինմանը և շահագործմանը: 2.Համայնքապետարանի աշխատակազմին՝ ապահովել գույքի ընդունման-հանձնման համար անհրաժեշտ ձևակերպումները և պայմանագրի նոտարական վավերացումը 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |