Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի, ,,Բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Ապարան համայնքի ղեկավարի հաշվետվությունը՝ համայնքի 2022 թ բյուջեի կատարման վերաբերյալ՝ համաձայն N 1 N 2 հավելվածների: 2.Համայնքի ղեկավար պարոն Կ. Եղիազարյանին՝ ա/.անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համայնքի 2023 թ վարչական և ֆոնդային բյուջեների կատարումն ապահովելու ուղղությամբ: բ/.հետևողական աշխատանքներ ծավալել և վարչական միջոցներ ձեռնարկել տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների վճարումից խուսափողների նկատմամբ, նվազագույնի հասցնել ապառքները: գ/.ապահովել համայնքի զարգացման և տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների ամբողջական իրականացումը, այդ աշխատանքներում ապահովելով անհրաժեշտ հրապարակայնություն և թափանցիկություն: |