Հիմք ընդունելով՝ Ապարան համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 28.10.2024թվականի զեկուցագիրը, <<Գնումների մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Դադարեցնել <<ԱՐՍՏՈՆ>>ՍՊԸ–ի հետ 02.08.2024թ. կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-70/24 պայմանագրով Ապարան համայնքի Թթուջուր վարչական տարածքի վարչական ղեկավարի նստավայրի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման գնման պահանջը՝ համաձայն <<Գնումների մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: 2. Դադարեցնել Ապարան համայնքի Թթուջուր վարչական տարածքի վարչական ղեկավարի նստավայրի վերանորոգման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գնման պահանջը: 3. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնին գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: |