Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 29 կետի դրոյթներով, համաձայն Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ քաղաքացի Վահան Կարապետի Միքայելյանի սեփականությունը հանդիսացող 02-002-0049-0068 ծածկագրով 0,0094 հա և 02-002-0049-0076 ծածկագրով 0,018 հա հողամասերի գործառնական նշանակությունները բնակելի կառուցապատումից հասարակական կառուցապատման փոխելուն:
2. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխվում են հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: