Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի երկրորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրակարգը հաստատելու մասին (զեկուցող՝ Կ. Եղիազարյան)
2. Ապարան համայնքի 2023թ բյուջեի սեփական եկամուտներ ավելացնելու, այն վարչական մասերի միջև բաշխելու, բյուջեի վարչական մասում ավելացումներ կատարելու, ֆոնդային և վարչական մասերի ծախսային հոդվածներում ավելացումներ և պակասեցումներ կատարելու և Ապարան համայնքի 20.12.2022թ. N 153 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝ Ս.Շերիկյան) 3. Ապարան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին (զեկուցող՝ Ս.Շերիկյան) 4. Գույք նվիրատվություն ընդունելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 5. Ապարան համայնքի 2024 թ. տարեկան աշխատանքային պլանը/ՏԱՊ/ հաստատելու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 6. Ապարան համայնքում նոր մարզադպրոցի սպասարկման համար էլեկտրական ենթակայան տեղադրելու նպատակով 20 քմ հողամաս հատկացնելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 7. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝ Ն.Սիրեկանյան) 8. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան և Արագած բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
9. ՀՀ Արագածոտնի մարզի նախկին Ջրամբար համայնքի ավագանու 17.12.1998թ թիվ 5 որոշման մեջ ուղղում կատարելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 10. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Կայք բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 11. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան և Չքնաղ բնակավայրի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունները փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 12. Ապարան համայնքի Ապարան քաղաքի և Լուսագյուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 13. Ապարանի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 14. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 15. Եղիպատրուշ գյուղում գտնվող <<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ>> ՓԲԸ-ին և քաղաքացի Մ. Բաղդասարյանին պատկանող հողամասերը նվիրատվություն/անհատույց օտարում/ ընդունելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 16. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին (զեկուցող՝ Ն. Սիրեկանյան) |