Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Նվերի Պապիկյանի դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Ապարան բնակավայրի Մ. Բաղրամյան փողոց 23/5 հասցեում գտնվող 0,0019 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Գևորգ Նվերի Պապիկյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-002-0064-0216 կադաստրային ծածկագրով հարակից հողամասն ընդլայնելու նպատակով: 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1877.7դրամ x 0,0019 հա = 35.677 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |