Ղեկավարվելով << Ներքին աուդիտի մասին>> ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի թիվ 143-Ն, 2015թ. դեկտեմբերի 10-ի թիվ 856-Ն հրամանների պահանջները և Ապարանի համայնքապետի կողմից հաստատված 2021-2022թթ ռազմավարական ու 2021թ. տարեկան ծրագրերով, ներքին աուդիտի ծառայություն իրականացնող ,,ՓԸՐՖԵՔԹ ԱՈՒԴԻՏ,, ՍՊԸ կողմից 2021թ աուդիտ է իրականացվել Ապարանի համայնքապետարանում և համայնքային ենթակայության կոմունալ ծառայություններում: ՈՒսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների, թերությունների ու բացթողումների վերացման ուղղությամբ անցկացվել են քննարկումներ, հաստատվել են գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն իրականացվում է, ուստի.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Ապարանի համայնքապետարանում, համայնքի Ապարանի և Արագածի կոմունալ ծառայությաուններում 2021թ. անցկացված ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը: 2. Համայնքի ղեկավարին՝ ա/հետևողականորեն ավելի բարձրացնել ներքին աուդիտի իրականացման արդյունավետությունը, ապահովել ուսումնասիրությունների անհրաժեշտ խորություն ու բազմակողմանիություն: բ/ուժեղացնել հսկողությունը կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված խախտումների ու բացթողումների վերացման ուղղությամբ, ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ հետագայում դրանք բացառելու համար: անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ հետագայում դրանք բացառելու համար: |